copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:49 21-06-2023

Հիմնանորոգվում է Լճաշենի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում գտնվող կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը՝ 1.2կմ երկարությամբ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ շինարարությունը ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներով իրականացնում է «Ճան շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է ծածկի քանդում, ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցում, տեղադրվում են վաքեր։ Ամբողջովին կվերականգնվի երթևեկելի հատվածը, կնորոգվեն նաև ճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե կամուրջները, հիմնանորոգվող հատվածը կկահավորվի անվտանգության տարրերով։

Նշված ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման առումով։ Լճաշենը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ բացվում են մեր անցյալի մասին պատմող նշանակալի հնագիտական շերտեր, ինչի վկայությունն է հենց կիկլոպյան ամրոցը, որը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ