Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:17 20-06-2023

Քարաթափում Ալավերդի քաղաքում․ ճանապարհը երկկողմանի փակ է

Հունիսի 20-ին, ժամը 06:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Ալավերդի քաղաքում գտնվող հին կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել փոքր քարերը (մոտ 3 խմ) և վերականգնել միակողմանի երթևեկությունը: Մնացած մաքրման աշխատանքները իրականացվում են «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել