Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:15 20-06-2023

Կարող էինք խուսափել 44-օրյա պատերազմից, եթե նախորդ 25 տարիներին լուծեինք Ղարաբաղի հարցը. Փաշինյան

Կարո՞ղ էինք արդյոք խուսաել 44-օրյա պատերազմից և եթե այո՝ ինչպե՞ս։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այս հարցադրումն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանեց․

«Ամենայն հավանականությամբ կարող էինք խուսափել, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծած լինենքին Ղարաբաղի հարցը։ Բայց այստեղ մի էական հարց է ծագում՝ ուզո՞ւմ էիքն արդյոք լուծել Ղարաբաղի հարցը։ Սրան զուգահեռ մի շատ ավելի հիմնարար և խորքային հարց՝ կարո՞ղ էինք լուծել Ղարաբաղի հարցը և եթե այո՝ ինչպե՞ս։ Կարիք կա քննարկել բանակցային պատմությունը»։

Վարչապետի խոսքով՝ ԵԱՀԿ-ն, միջազգայի հանրությունն ասել են՝ ԼՂ-ի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա ու այդ իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում:

«Դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ոչ հանրային, ոչ փարձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել, ես համոզված եմ, որ այս տեղեկատվությունը շատերի համար նորություն է, նորություն, որը հրապարակվել է 1996 թվականի դեկտեմբերին»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ԼՂ-ին բանակցային գործընթացից հեռացնելը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ։



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել