Ներքին 2 տարի առաջ - 11:12 20-06-2023

Պուտինին ուղիղ հարցրի՝ ի՞նչ պետք է անեմ, որ կրակը դադարեցվի․ Փաշինյան

Արցախյան 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ նոյոմբերի 9-ին ստորագրեց եռակողմ հայտարությունը և ինչո՞ւ պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին։

Վարչապետի պարզաբանմամբ՝ այս հարցում շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխսուափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը ԼՂ Մարտունու վրա, և որ ամենակարևորն է, մեր շուրջ 25,000 զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ, որի մասին խոսել եմ 2020թ նոյեմբերի 12-ի իմ հեռուստաուղերձում։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն հինգերորդ փորձն էր։ Պատերազմը դադարեցնելու մեկ փորձել էր հոկտեմբերի 7-ին տեղի ունեցել, երբ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար զանգահարել էի։ Նա ասաց, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել կրակի դադար հաստատելու համար։ Նույն օրը երեոյան տեղի ունեցավ իմ երկրորդ հեռախոսազանգը Պուտինի հետ, վերջինս տեղեկացրեց, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն, Ալիևն ասել է, որ պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն համաձայն չէ հրադադարի հետ։

Հաջորդ օրը ՌԴ նախագահն իրեն տեղեկացնում է, որ Ալիևը կրակի դադարեցման համար նախապայման ունի․ ակնկալում է, որ առանց մարտի իրենց կհանձնի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկության տակ, որ ջուր վերցնեն ոռոգման նպատակով»,- ասաց Փաշինյաը՝ հավելելով, որ այս նախապայմաններն էլ Հայաստանի համար ընդունելի չեն եղել։

Ըստ նրա՝ հայկական կողմի ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարեցվի առանց նախապայմանների, իսկ կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, դրանից հետո քննարկվի, թե որոնք են այդ կոմպրոմիսները։ Փաշինյանը նաև նշեց, որ պատրաստ էր քննարկել Ալիևի ցանկությունը՝ հետ ստանալ Հայաստանում մարդասպանության համար պատիժ կրող Գուլիևին և Ասկերովին։ Սակայն այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար:

«Հետագա օրերն ես մի քանի անգամ հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, որի հիմնական թեման եղել է հետևյալը. ինչպես հասնել հրադադարի ռեժիմի հաստատման և պահպանման, ինչ է պետք դրան հասնելու համար: Ես իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել հանուն դրա ներդնել անհրաժեշտ ջանքեր»,- ասաց Փաշինյանը։





Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին