copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:44 20-06-2023

Աշոտյանի թեման համախմբել է նրանց. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումից հետո շատերն իրենց զորակցությունը հայտնեցին նրան` գրառումներ անելով, հարցազրույց տալով, դատարանի եւ Քննչական կոմիտեի մոտ ակցիաներին մասնակցելով։

Համընդհանուր վրդովմունք կար, քանի որ իրավական հիմնավորումները բացակայում են ե՛ւ բուն քրեական գործում, ե՛ւ հատկապես կալանքի հարցում: Մեծ թվով քաղգործիչներ, մտավորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ այս օրերին քննարկում են Արմեն Աշոտյանի պաշտպանության կոմիտե կամ հանձնաժողով ձեւավորելու հարցը, որում կներառվեն այս գործով հետաքրքրված մարդիկ։ Ինչպես նաեւ ստորագրահավաք են սկսել` Աշոտյանին ազատ արձակելու պահանջով:

ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցրին, որ իրենք կապ չունեն այդ գործընթացների հետ։ Ըստ ամենայնի՝ որոշել են ոչ թե ՀՀԿ-ականներով պաշտպանել նրան, այլ անկախ, անկուսակցական անձանց միջոցով, որպեսզի ավելի ակնհայտ դառնա քաղաքական հետապնդման առկայությունը։

Հիշեցնենք․ Աշոտյանը հունիսի 16-ին կալանավորվեց երկու ամսով։ Ըստ Քննչականի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները․ իր ծանոթների միջոցով մեղադրյալներին եւ վկաներին կոնկրետ փաստաբաններ է առաջարկել:

Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանից երեկ տեղեկացանք, որ կալանքի որոշումը դեռեւս չի ստացել, որպեսզի կարողանա բողոքարկել։

Փաստաբանն ասաց, որ նրան պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային հատվածում, նա խցում միայնակ է, բայց կարանտինը լրանալուն պես կտեղափոխեն հիմնական խուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից