Ներքին Խոսք 3 տարի առաջ - 11:53 19-06-2023

Պիտի դաբռո ստանանք, որ բարձրանանք․ չգիտեմ՝ ով ա որոշում մեր վերև բարձրանալու հարցը․ փաստաբան

Այսօր ԲԴԽ-ում ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը։

Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ նիստը քննվում է դռնփակ։

Փաստաբաններին և լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ ԲԴԽ դահլիճ։ Կարգադրիչներն ասացին, որ անուն-ազգանուններն է քննվում, թե ով պետք է բարձրանա վերև։

Oragir.News-ի հարցին, թե ինչու թույլ չեն տալիս փաստաբաններին բարձրանալ վերև, փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասաց. «Չգիտեմ, մենք էս պահին պատասխանը չունենք, հարգելի կարգադրիչները մեզ պարբերաբար տեղեկացնում են, որ 2 րոպեից, 5 րոպեից, 10 րոպեից, ձեր անուններն ա քննարկվում, արդեն պարոն Հարությունյանը միջնորդել է, որ ինձ, Ինեսա Պետրոսյանին և պարոն Մելիքյանին որպես ներկայացուցիչ ներգրավելեն, սակայն մենք հիմա ինչ-որ տեղից պիտի էսպես ասած՝ դաբռո ստանանք, որ բարձրանանք, ես չգիտեմ՝ ով ա էն անձը, որը որոշում ա մեր վերև բարձրանալու հարցը»։

Ըստ Ֆարմանյանի՝ միակ պատճառաբանությունը, որ թույլ չեն տալիս բարձրանալ վերև՝ տեղ չլինելու հանգամանքն է, սակայն, երբ հայտարարվեց, որ նիստը դռնփակ է ընթանալու շատերը դուրս եկան, և իրենք կարող էին լրացնել այդ տեղերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ