copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:41 18-06-2023

2 զոհ, 1 վիրավոր, Nissan-ը Հաղարծինի տարածքում մոտ 80 մետր գահավիժել է ձորը․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 80 մետր քարափից գահավիժել է և հայտնվել անանցանելի վայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վիրավորին մեծ դժվարությամբ պատգարակով մոտ 3 կմ ոտքով՝ օպերատիվորեն ժամանած Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիները և փրկարարները։

Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված