copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:02 18-06-2023

Դիլիջանում կայացել է «Միմինո» փառատոնը, հայերն ու վրացիները մրցել են խոհարարության մեջ

2023թ․ հունիսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առաջին անգամ կայացավ «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը:

Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից։

Փառատոնի մասնակից հայ և վրացի թիմերը տաղավարներում պատրաստեցին և ներկայացրեցին իրենց խոհանոցի բազմազան ուտեստները: Փառատոնի մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվեցին ազգային երգ ու պար, արվեստի գործեր, արհեստագործական աշխատանքներ:

Փառատոնի կազմակերպիչը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ն է`ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ:

Փառատոնի բացման արարողությանը հյուրերին ողջունեցին կազմակերպիչներն ու երկու երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները` ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը մեր երկրների համար:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում