copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 17-06-2023

Մոսկվան հերքում է, որ Պուտինը հրաժարվել է Մակրոնի և Շոլցի հետ հեռախոսազրույցներից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցներից։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ո՛չ, դա ճիշտ չէ»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցում։

Վերջինս հայտնել է, որ առայժմ հեռախոսազրույցների անցկացման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չեն եղել։

Նա նաև հիշեցրել է, որ Պուտինը նախօրեին հաստատել է, որ բաց է օտարերկրյա գործընկերների հետ շփման համար: «Ե՛վ Շոլցը, ե՛ւ Մակրոնը, ե՛ւ նրանց ներկայացուցիչները խոսել են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկխոսության պահպանման կարեւորության մասին։ Մենք կիսում ենք այդ տեսակետը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին