Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 17-06-2023

Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը։

Հաղորդվում է, որ Դարչիաշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները ևս մեկ անգամ հաստատել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծել երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի փոխանակման կարևորությունը։

Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու երկրի եվրատլանտյան ձգտումներին ցուցաբերած ամուր աջակցության համար։

Դարչիաշվիլին և Ֆիդանը ևս մեկ անգամ փաստել են երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղ գործընթացների դրական կառավարման և տարածաշրջանի կայուն զարգացման ապահովման համար։

«Կողմերը բարձր են գնահատել Անկարայում նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի վերջին հանդիպումը և հույս հայտնել, որ բարձր մակարդակի հանդիպումները կշարունակվեն ներկայիս ինտենսիվությամբ, ինչը դրականորեն կանդրադառնա երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա: Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն իր թուրք գործընկերոջը հրավիրել է Վրաստան»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։






Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ