Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:52 17-06-2023

Պուտինը հետևել է՝ ինչպես են Ֆիննական ծոցում բարձրացվում ՌԴ, ԽՍՀՄ և Ռուսական կայսրության դրոշները

Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված այգում բարձրացվել են Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության դրոշները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ քայլը՝ պարզաբանելով, որ սա «բացառապես խորհրդանշում է ռուսական պետականության պատմական շարունակականությունը»։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Որևէ յալ բան դա չի նշանակում», - ասել է Պեսկովը:

Նա նաև ընդգծել է, որ ժամանակակից Ռուսաստանի պատմությունը չի սահմանափակվում նորագույն պատմությամբ։ Պեսկովի խոսքով՝ դա ներառում է ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ Ռուսական կայսրության պատմությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբոսանավից հետևել է երեք դրոշների բարձրացման արարողությանը։ Տոնակատարությունը տեղի է ունեցել Ֆիննական ծոցի ջրերում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ