copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:59 17-06-2023

Աշոտյանի համաձայնությունն ունեմ, շուտով կանդրադառնամ խոստացված բացահայտումներին

«Արմեն Աշոտյանից համաձայնություն ունեմ և առաջիկայում ֆեյսբուքյան գրառմամբ կանդրադառնամ խոստացված բացահայտումներին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով նախօրեին կատարած գրառմանը, որով խոստացել էր մանրամասն անդրադառնալ քրեական գործի/վարույթի հանգամանքներին և ներկայացված «մեղադրանքին», ինչպես նաև միգուցե դատարանում Աշոտյանի կողմից արված բացահայտումներին՝ քննչական կոմիտեի նախագահի և նրա աներորդու գործով անցնող անձանց վրա հնարավոր ազդեցության մասին:

«Դա սպառնալիք չէր, պարոն Աշոտյանի համաձայնությունն ունեմ, անդրադառնալու եմ անպայման։ Ավելին հիմա չեմ ասի, բավական հետաքրքիր է լինելու, կարծում եմ»։

Հիշեցնենք, նախօրեին Արմեն Աշոտյանը դատարանի կողմից 2 ամսով կալանավորվեց։ Դրան հաջորդեց Քննչական կոմիտեի կողմից հրապարակված մի տեսանյութ, որտեղ հերթական անգամ գաղտնալսումներով ներկայացվում էր, թե իբրև Աշոտյանը փորձել է ազդեցություն ունենալ գործում ներգրաված անձանց վրա։ Հաջորդիվ փաստաբանը հանդես էր եկել գրառմամբ, որտեղ նշել էր, որ «ՀՀ քննչական կոմիտեն իր հաղորդագրություններով և տեսահոլովակներով գրեթե ամբողջությամբ բացահայտել է բոլոր փաստական հանգամանքները, որոնք առկա են Արմեն Աշոտյանի քրեական գործով, իհարկե դրանց տալով իրավաբանական գիտության հետ կապ չունեցող գնահատականներ, որոնց ակնհայտ նպատակն է ստվեր գցել իմ պաշտպանյալի վրա և նրան ներկայացնել բացասական լույսի ներքո: Այս իրողությունն ինձ ստիպում է, առանց նախաքննական արդեն գոյություն չունեցող գաղտնիքը հրապարակելու ռիսկի, մանրամասն անդրադառնալ քրեական գործի/վարույթի հանգամանքներին և ներկայացված «մեղադրանքին», ինչպես նաև միգուցե, դատարանում Ա. Աշոտյանի կողմից արված բացահայտումներին՝ քննչական կոմիտեի նախագահի և նրա աներորդու գործով անցնող անձանց վրա հնարավոր ազդեցության մասին: Սակայն պահպանելով փաստաբանական էթիկան, դա կանեմ Ա.Աշոտյանի հետ հարցը քննարկելուց հետո»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը