Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:31 17-06-2023

Մանկասայլակով հնարավոր չէ անցնել․ Անգլիական այգու անմխիթար վիճակը

Անգլիական այգին Երևանում հիմնված առաջին հասարակական այգին է։ Նախկինում այն անվանել են Երևանի թատերական այգի։ Հիմնվել է 1850 թ-ին՝ այժմյան Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի և Իտալիայի փողոցների միջև։

Oragir.News-ը նկարահանում էր իրականացնում այգում։ Քաղաքացիները մոտեցան և դժգոհություն հայտնեցին այգու անբարեկարգ վիճակից։

Նրանք դժգոհում էին նստարանների քիչ լինելուց, ինչի պատճառով չեն կարողանում այգում վայելել իրենց հանգիստը։ Նկատելի էր, որ երիտասարդներն ավելի շատ գերադասում էին նստել կանաչ տարածքում, ինչը ևս շատ քիչ ու նոսր էր։

«Այգու առաջին թերությունը նստարաններն են։ Այգում շատ են զբոսնող քաղաքացիները, ինչի պատճառավ ազատ նստարան գտնելն անհնար է»,-ասաց Ռուսաստանից ժամանած կինը, որը, իր խոսքով, մշտական բնակություն է հաստատել Հայաստանում և շատ է հավանել Երևանը։

Քաղաքացիներից մեկն էլ իր դժգոհությունը հայտնեց մեծ աղբամանի վերաբերյալ, որը դրված էր անմիջապես Պեպոյի արձանի դիմաց։

Նշենք, որ բարեկարգ էր այգում հիմնականում կենտրոնական մասը, որտեղ շատրվանն է, իսկ հարակից տարածքում բացօթյա սրճարան։ Սակայն մանկասայլակով զբոսնող մայրիկների զբոսանքը դժվարացնում էր քարուքանդ եղած սալիկները, որոնք ամենայն հավանականությամբ վաղուց չեն փոխվել։

«Այգին բավականին բարեկարգվել է։ Կուզեինք սալիկները փոխվեին, մանկասայլակով քայլելիս խոչընդոտներ են ստեղծվում»,-ասաց մայրիկներից մեկը։

Նշենք, որ այգու եզրային հատվածները բավականին անխնամ էին, չնայած նրան, որ աղբամանների պակաս չկար, սակայն այնուամենայնիվ նկատելի էր գետնին թափված աղբը, ինչպես նաև վագոն տնակը, որը սակայն անհասկանալի պատճառով էր հայտնվել այգում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադարձել էինք նաև Մանկական այգուն, որը նույնպես, գտնվելով Երևանի կենտրոնում, ուներ բազմաթիվ խնդիրներ, որի համար ևս քաղաքացիները բողոքում էին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ