copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:14 16-06-2023

Դավիթ Հարությունյանի վարույթը կարող է Կարեն Անդրեասյանի քթից դուրս գալ

Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ի թիրախում հայտնվել է նաեւ դատական համակարգի ամենահեղինակավոր դատավորներից մեկը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարցազրույցի հիմքով կարգապահական վարույթ է հարուցվել ԱՆ-ի կողմից, այն կքննվի հունիսի 19-ին։

Oragir.News-ի տեղեկություններով, այս վարույթի հարուցումը շատ վատ է ընդունվել թե փաստաբանական համայնքում, թե դատական համակարգում։

Խնդիրն այն է, որ անգամ ամենաիշխանամետ գործիչները հարգում են ու ընդունում Դավիթ Հարությունյանի հեղինակությունը, ուստի չեն կարող հաշտվել հարուցված վարույթի հետ։ Հարությունյանն այն դատավորն է, որն անկաշառ արդարադատություն է իրականացնում, իսկ ազատ ժամանակ սպորտով զբաղվում, Iron man-ի միջազգային մրցույթներին մասնակցում՝ Արցախի դրոշը ծածանելով։

Ու այժմ երկաթե մարդուն փորձում են վախեցնել փայտե մուրճով։

Լավատեղյակ աղբյուրները նշում են նաեւ, որ ԲԴԽ-ն մտադիր է դադարեցնել Հարությունյանի լիազորությունները, եթե իհարկե, շաբաթն ուրբաթից շուտ չգա, եւ Անդրեասյանի հեռացման հարցը չդրվի։

Ասում են՝ ԲԴԽ նախագահի գլխին ամպեր են կուտակվել, որոնք ամեն րոպե կարող են պայթել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում