copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 15-06-2023

Վաշինգտոնը կարծում է, որ ուկրաինական հակահարձակման համար երկար ժամանակ կպահանջվի

ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ Ուկրաինային իր հակահարձակման ժամանակ ռուսական ուժերի դեմ սպառնում է կոշտ պայքար և երկրի դաշնակիցներին կոչ են արել ավելի շատ զենք և զինամթերք տրամադրել Կիևին։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

ԱՄՆ բանակի միացյալ շտաբների ղեկավարների նախագահ Մարկ Միլլին հայտարարել է, որ Ուկրաինան սկսել է իր հարձակումը, և նա կայուն առաջընթաց է գրանցում։ Նրա խոսքով՝ սա կատաղի կռիվ է, որի համար, հավանաբար զգալի ժամանակ և մեծ ծախսեր կպահանջվեն։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է, որ Կիևը և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աջակցության կարիք ունի, քանի որ պատերազմը «մարաթոն էր, ոչ թե սպրինտ»: Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոնտակտային խումբն արդեն տվել է Patriot, IRIS-T և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք պաշտպանել են Ուկրաինային ռուսական հրթիռային հարձակումներից, սակայն հավելել, որ Կիևին ավելին է անհրաժեշտ։

«Ես խնդրում եմ, որ այս Կոնտակտային խմբի անդամները շարունակեն խորը փորել՝ Ուկրաինային տրամադրելու հակաօդային պաշտպանության միջոցներ ու զինամթերք, որոնք նրան այդքան հրատապ անհրաժեշտ են իր քաղաքացիներին պաշտպանելու համար», - ասել է նա խմբի հանդիպման ժամանակ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի