copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:28 15-06-2023

Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ. Փաշինյանը` զինանշանի մասին

Մեր զինանշանը շատ է արտահայտում է մեր հոգեբանությունը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում։

«Ի՞նչ է պատկերված այնտեղ՝ Նոյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի 4 դինաստյաների զինանշանները։ Եվ միշտ այդ զինանշանին նայելիս ինձ մոտ, միշտ չէ, բայց վերջերս հարց է ծագել։ Իսկ այդ զինանշանը երբ որ 1991 թվականին ընդունել ենք, այդ պատկերը, որ մեզ համար սրբություն է, իսկ 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է։

Ըստ նրա՝ Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում, և որ այն երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանիղ․ «Իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաաատնին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին։ Եվ սա է քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պետք է տանք»։

«Ընդ որում, մենք այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետև ի վերջո պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6 գտնվում են ՀՀ տարածքում։ Իսկ այդ քաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք դրանց վիճակը»,- հավելեց նա։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որը նշել էր, թե «կադաստրի թուղթ եք ման գալիս, էնա կադաստրի թուղթը»՝ վարչապետն ասաց․ «Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը