copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:44 15-06-2023

Թշնամին Տեղ գյուղում հրետանի է կիրառել․ վիրավորված սահմանապահը Գորիսի հիվանդանոցում է

Թշնամի Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ այսօր առավոտյան Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Այն կանխվել էր հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնեց, որ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան․ «Որ մերոնք թույլ չտվեցին ադրբեջանական դրոշը տեղադրել, փոխհրաձգություն սկսվեց։ Թշնամին սկզբում ականանետ կիրառեց, ապա հրետանուց կրակեց։

Միայն գյուղի ներքևի հատվածում էին կրակոցները։ Բնակիչներն արդեն սովոր են այս ամենին, խուճապ չկա»։

Արգամ Հովսեփյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղեկություն ունի՞ վիրավորում ստացած սահմանապահ զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ․ «Միայն գիտեմ, որ Սյունիքում է՝ Գորիսի հիվանդանոցում»։

ԱԱԾ-ից Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ