Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:18 14-06-2023

Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի. Փաշինյան

Վերջերս լսեցի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցը, որը ինձ թե՛ որպես քաղաքացի, թե՛որպես թիմի անդամ, շատ անհանգստացրեց։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Կցանկանայի Ձեր մեկնաբանությունը լսել Աղվան Վարդանյանի՝ «100 մահապարտներ»-ի մասին արտահայտած մտքի վերաբերյալ, քանի որ ոչ վաղ անցյալում հենց այս դահլիճում տարբեր մահապարտների՝ ռազմական գործողությունների պլանով իրականացրել են գործողություններ»,- ասաց պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ այդ հարցն իրեն ուղղված չէ, այդ հարցով ավելի շատ պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, որն իրավասու մարմինն է։

«Ինչ վերաբերում է մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել։ Ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կան։ Մեր քաղաքական ուղեգիծը հետևյալն է՝ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա։ Դա մեր նախընտրական թեզն է, և ես ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, ուրեմն օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում», - նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել