Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:28 14-06-2023

Մեքենայիս ապակին ամբողջությամբ ցխվել է․Երասխի գործարանի աշխատակից

«Ավտոմեքենաս Երասխում՝ գործարանի բակում կայանված էր, երբ ադրբեջանցիները կրակեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Մանասերյանը։

Նախօրեին ադրբեջանցիները նրա ավտոմեքենայի վրա էին կրակել։ «Մոտ 1 ամիս է՝ աշխատում եմ այս գործարանում, ոչ մի անգամ չէին կրակել այս ուղղությամբ։ Երեկվա կրակոցների հետևանքով մեքենայիս հետևի ապակին ամբողջությամբ ցխվել է»,- պատմեց Սարգիսը, ապա հավելեց, որ ավտոմեքենան այս պահին էլ կայանված է նույն վայրում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ թույլ չեն տալիս մոտենալ այդ հատվածին։

Թշնամին այսօր ևս թիրախավորել է Երասխ գյուղի տարածքում կառուցվող գործարանը, ինչի հետևանքով Հնդկաստանի 2 քաղաքացի է վիրավորվել։

«Աշխատանքը դրսում է, այսօր կեսօրին, որ սկսեցին կրակել, տնօրինությունն արագ կազմակերպեց և տարհանեց աշխատակիցներին, բայց իմացանք, որ 2 աշխատակից վիրավորվել է»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ գործարանում աշխատող Հնդակաստանի 2 քաղաքացիներից մեկը վիրավորում էր ստացել կրծքավանդակի, մուսը՝ ուսահոդի շրջանում։ Նրանք վիրահատվել են, երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել