Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:07 14-06-2023

Մեկը կա էստեղ նստած, 100 մահապարտ է փնտրում, որ Հայաստանը փրկի․ Վիգեն Խաչատրյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ

Կար էստեղ մեկը, որ ոչ բարով կուսակցություն էր ստեղծել, հեռացավ, գնաց. Առաջին օրը հայտարարեց՝ գնում եմ խորհրդարան, այնտեղ իմ թշնամիներն են. ես ձեզ թշնամի չեմ համարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից առաջադրված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին, նա նշեց. «Էսօր էլ ձեր քաղաքականության այդ զոհերից մեկին բերել, ներկայացրել եք: Ասում է՝ ես էդ ժողովրդի հետ խնդիր կունենամ: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում:

Մեկը կա էստեղ նստած, 100 մահապարտ է փնտրում, որ Հայաստանը փրկի: 100 մահապարտ չի փնտրում, որ գնա Լաչինը բացի, 100 մահապարտ է փնտրում, որ ԱԺ շենքը գրավի: Մի թթու խոսք լսե՞լ եմ ձեզանից էդ տկարամիտի մասին: Հասկանո՞ւմ է, թե այդ 100 մահապարտը քանի զոհ կտան: Ձեն հանո՞ւմ եք, կարգի հրավիրում ե՞ք»,-հայտարարեց Վիգեն Խաչատրյանը:

Նշենք, որ Խաչատրյանի ելլույթի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ