copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:51 14-06-2023

Բնակարաններով ապահովելու կարգը վերանայվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախից տեղահանվածներին բնակարաններ ձեռք բերելու նպատակով սերտիֆիկատ տրամադրելու կարգը, ինչպես հայտնի է, թերի է եւ խրթին։ Ըստ գործող իրավակարգավորումների՝ սերտիֆիկատը տրամադրելուց 2 ամիս անց շահառուն զրկվում է ամենամսյա 40 հազարական դրամ աջակցությունից, քանի որ համարվում է, որ ստանալով սերտիֆիկատ՝ մարդը տուն է գնել, ու նրան այլեւս տան վարձի համար աջակցության գումար պետք չէ։ Արցախի կառավարությունում մեր աղբյուրը վստահեցնում է, որ այս կարգն առաջիկայում փոխվելու է։ «Այս պահի դրությամբ շրջանառվում է որոշման նախագիծ, ՀՀ սոցապնախարարության առաջարկով նաեւ, որով սերտիֆիկատ ստանալուց հետո անձը շարունակում է ստանալ 40 հազար դրամական աջակցությունն այնքան ժամանակ, մինչեւ որ բնակարան կամ բնակտարածքներ ձեռք բերեն:

Նաեւ բանկերում կմեղմացնեն պահանջները»,- ասաց մեր զրուցակիցը՝ Արցախի կառավարությունում։ Տեղահանվածներին բնակարաններով ապահովելու երաշխավորը Հայաստանի կառավարությունն է, իսկ Արցախի Հանրապետության կառավարությունը պատասխանատու է զոհված անձ ունեցող տեղահանված ընտանիքներին բնակտարածքով ապահովելու համար։ Այս պահի դրությամբ Հայբիզնեսբանկը, որն այս ծրագրով կառավարության գործընկերն է, գրություն է ուղարկել Արցախի կառավարություն, որով պահանջել է հետաձգել ծրագիրը եւ պայմանագրերում որոշ փոփոխություններ իրականացնել։ Մինչ օրս զոհված անձանց տեղահանված ընտանիքներից մոտ 70-ն արդեն գնել է բնակարաններ, սակայն 60-ին մոտ ընտանիք դեռ չի իրացրել սերտիֆիկատները։ Մոտ 10-15 ընտանիքի հետ կապված էլ խնդրահարույց իրավիճակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում