copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:09 13-06-2023

Արդարադատության նախարարը քննարկել է ՀՀ դատաիրավական և սահմանադրական բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» նախագահ Կլեր Բազի Մալորիի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Մինասյանը կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքը և նրա ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Հանձնաժողովի գործուն աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանի համար անկյունաքարային հանդիսացող իրավակիրառ հարցերի լուծումներին՝ կապված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործման, դատավորների անհամատեղելիության մեխանիզմների և կարգապահական վարույթների, ինչպես նաև և այդ վարույթների արդյունքում ընդունված որոշումների բողոքարկման մեխանիզմների կարգավորման հետ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև ներկայումս ընթացող լայնածավալ դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում Հանձնաժողովի հետ համագործակցության և դրա շրջանակների ընդլայնման հնարավորությունները:

Նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բազի Մալորին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքների նկատմամբ ցուցաբերված հետևողականության համար:

Ամփոփելով՝ կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ Հանձնաժողովի հետ համագործակցությունը շարունակելու է իր նշանակալի ներդրումը գրանցել Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդման և իրավական ինստիտուտների զարգացման գործում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի