copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 10-06-2023

Գերմանիայի կանցլերը ծրագրում է զրուցել Ռուսաստանի նախագահի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է կրկին զրուցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական dpa գործակալությունը։

«Ես պատրաստվում եմ կրկին շփվել առաջիկայում»,- շաբաթ օրն ասել է Գերմանիայի կանցլերը Նյուրնբերգի բողոքական եկեղեցու 38-րդ համագումարի ժամանակ։

Շոլցը նաև հավելել է, որ արդար խաղաղության համար անհրաժեշտ պայմանն, իր կարծիքով, Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի զորքերի դուրսբերումն է։

Գործակալության տվյալներով՝ այն սենյակում, որտեղ անցկացվել է քննարկումը, ժամանակ առ ժամանակ հնչել են բանակցությունների վերաբերյալ բացականչություններ։ Ի պատասխան՝ կանցլերն ասել է, որ «բանակցությունները նորմալ են, հարցն այն է, թե ով և ում հետ է բանակցում, և նաև՝ ինչի մասին»։

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը փետրվարին լրագրողներին ասել էր, որ չնայած ուկրաինական հակամարտության վերաբերյալ կարծիքների տարբերությանը, Գերմանիայի իշխանությունները անհրաժեշտ են համարում կանոնավոր կապ պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ «որոշ առաջընթացի ակնկալիքով»:

Վերջին անգամ Շոլցն ու Պուտինը հեռախոսով զրուցել են անցյալ տարվա դեկտեմբերին։





Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել