Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:19 10-06-2023

Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ աշխատանքային այց է կատարել Սևանի կայազորի զինվորական դատախազություն:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, աշխատանքային խորհրդակցության ընթացքում կայազորի դատախազության դատախազները զեկուցել են տևական ժամանակ քննվող և առավել բարդություն ներկայացնող քրեական վարույթները: Քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարություններ՝ արդյունավետ քննություն կատարելու ուղղությամբ:

Աննա Վարդապետյանն անդրադարձել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների քննությանն ու ընդգծել վարույթների ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:

Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս, որտեղ քննարկումներ են ունեցել բանակային կորպուսի հրամանատարի և անձնակազմի հետ:

Բանակային կորպուսի հրամանատարը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել առկա խնդիրներն ու սահմանում տիրող իրավիճակը:

Գլխավոր դատախազ Վարդապետյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ և ծանոթացել շփման գոտում տիրող իրավիճակին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին