copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:47 09-06-2023

Անահիտ Մանասյանն ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 9-ին, ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ի գրասենյակը։

«Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով: Անդրադարձ է կատարվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Այս համատեքստում Պաշտպանն առանձնացրել է անհադուրժողականությունը, ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը:

«Այս երևույթների լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը»,- ասել է Պաշտպանը։

Համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից Անահիտ Մանասյանը կարևորել է նաև գիտական և կրթական գործառույթներ իրականացնող անձանց դերակատարությունը, ուսումնական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը` ուղղված տարատեսակ խնդիրների հաղթահարմանն ու էթիկայի նորմերի պահպանման պատշաճ միջավայր ձևավորելուն:

Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ հաստատությունը լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու համար:
Նա ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը»,- ասված է

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել