Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 21:25 08-06-2023

Նա Փարիզը ցնցել էր` տղամարդու կոստյում հագնելով. այսօր առաջին ֆեմինիստի հիշատակի օրն է

Ֆրանսիացի հայտնի գրող Ժորժ Սանդի կյանքը դժվարին էր։ Նրան բազմիցս հալածել են և՛ հարազատները, և՛ անծանոթները, և միայն այն բանի համար, որ այդ դարաշրջանում նա համարձակ կին էր։ Նրա իսկական անունն էր Ամանդին Ավրորա Լյուսիլ Դյուպեն, սակայն ի նշան բողոքի՝ նա վերցրել է արական կեղծանուն:

Այսօր ֆրանսիացի նշանավոր գրող, իր ժամանակների ամենահամրձակ կին Ժորժ Սանդի հիշատակի օրն է։



Մոր հետ հարաբերությունները, ավելի ճիշտ՝ դրանց գրեթե իսպառ բացակայությունը մեծ հետք է թողել նրա կյանքում։ Ջորջ Սանդի կենսագրության մեջ նշվում է, որ նա հիմնականում ապրել է տատիկի հետ, իսկ մայրը նրան այցելել է միայն երբեմն։ Ի վերջո, աղջիկը սովորել է ապրել ընդհանրապես առանց մոր՝ նրան հանդիպելիս պահպանելով միայն արտաքին հարգանքը։

Երբ նա ընդամենը 17 տարեկան էր, մայրը որոշեց ամուսնացնել նրան մի տղամարդու հետ, ում աղջիկը ընդհանրապես չէր համակրում։ Աղջիկը ապշել է մոր այս որոշումից և հայտարարել, որ չի ամուսնանալու նրա հետ, սակայն մայրը, ի պատասխան, սպառնացել է նրան բանտարկել մենաստանում։ Միակ բանը, որ փրկեց ապագա գրողին ազատազրկումից և ամուսնությունից, այն էր, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ նյարդային հիմունքներով, և նա մնաց միայնակ։



Գրողը մի շրջան կապվել էր կոմպոզիտոր Շոպենի հետ, և նրանք որոշ ժամանակ ապրել են միասին։ Շոպենը վատառողջ էր, և Ժորժ Սանդը անձնվիրաբար խնամում էր նրան՝ մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին՝ բացի իրենից և իր երեխաներից։ Ավելի ուշ, սակայն, նրանց հարաբերությունները փլուզվեցին։

Մանկուց նա սիրում էր կանացի զգեստների փոխարեն տղամարդու կոստյումներ հագնել, քանի որ հարմար էր դրանցով նստել։ Հետագայում ամուսնուց բաժանվելուց ու միայնակ Փարիզ տեղափոխվելուց հետո այս սովորությունն օգնել է նրան։ Այդ ժամանակ Ժորժ Սանդը դեռ հայտնի գրող չէր դարձել, և նա փողի խիստ պակաս ուներ։ Չնայած դրան՝ նա չէր կարող ապրել առանց թատրոնի: Այստեղ էր, որ տղամարդու հագուստը ձեռնտու էր, որը նա կրում էր կանացի հագուստի փոխարեն՝ խնայողություններ անելով (տղամարդկանց հագուստը շատ ավելի էժան էր):



Ժորժ Սանդը իր ողջ կյանքի ընթացքում ամեն օր նվիրել է գրական աշխատանքին օրական 8 ժամ, ոչ ավելի և էլ ոչ պակաս:

Գրողին ծանոթ էին այդ դարաշրջանի բազմաթիվ հայտնի ֆրանսիացի գրողներ։ Այսպիսով, Ալեքսանդր Դյումա որդին նույնիսկ նրա խնդրանքով վերափոխեց իր վեպերից մեկի տեսարանները: Իսկ Վիկտոր Հյուգոն, իմանալով Ժորժ Սանդի մահվան մասին, ասել է․ «Ես սգում եմ մահացածներին, ողջունում եմ անմահներին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել