copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:19 08-06-2023

Փոքրիկ Արփին՝ ԵՏՄ նիստին․ ինչ մեսիջ է հղում Փաշինյանը

Ինչպես հայտնի է, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանը Սոչի է մեկնել կրտսեր դստեր՝ Արփիի հետ։

Կառավարության ու ՔՊ-ի կողմից հրապարակված այս կադրերը հանրային քննարկումների առարկա դարձան։

Շատերը վստահ են՝ Աննա Հակոբյանը Բրյուսելում գագաթնաժողովի է մասնակցում, երեխային պահող չկա, հայրը հետը տարել է։

Մինչդեռ նման տրիվիալ բացատրությունը առնվազն հիմնավոր չէ․ դժվար երկրի ղեկավարի ընտանիքը չկարողանար կազմակերպել երեխայի խնամքի հարցը։

Իրականում փոքրիկ Արփիին Սոչի տանելը պատահական չէ։ Այս քայլով Փաշինյանը ծաղրում է ԵՏՄ-ին՝ փորձելով ցույց տալ, որ սա այնքան անլուրջ կառույց է և այնքան անլուրջ միջոցառում, որին կարող է մասնակցել ընդհուպ Արփիի հետ։

Ու պատահական էլ չէ, որ Փաշինյանը ինքնաթիռից իջնում է երեխայի ձեռքը բռնած, երեխան վառ վարդագույն զգեստ է կրում, իսկ դիմավորողները չգիտեն նրան ինչպես ողջունել։

Այսինքն՝ նույնիսկ եթե երեխային տանելը տեխնիկական հարց լիներ, ապա դա գոնե ցուցադրական կադրերում չէր երևա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել