copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:14 07-06-2023

Անահիտ Ավանեսյանից և Վահե Ղազարյանից բացի՝ Արսեն Թորոսյանը զզվում է նաև վարորդներից

Շարքային ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս Ներքին գործերի և առողջապահության նախարարները։

Թորոսյանը պարբերաբար իր ելույթներում, հարցազրույցներում անդրադառնում է նրանց, վերջին դիպվածն էլ ԱԺ հանձնաժողովում Արսեն Թորոսյանի սուր քննադատությունն էր Անահիտ Ավանեսյանին, ինչից երևաց, թե ինչ լարված են առողջապահության նախկին և ներկա նախարարների հարաբերությունները։

Եվ ահա, Թորոսյանը ոչ գործարանային լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է ՀՀ ներքին գործերի և ԱՆ նախարարներին, ինչպես ասում են՝ մի կրակոցով երկու նապաստակ է փորձել որսալ։

Հիրավի, դրանք մեր կյանքի ստեղծված իրավիճակի համար «ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթ» հարցեր են, որոնցով պետք է զբաղվեր ՔՊ-ական պատգամավորը։ Բայց նույնիսկ եթե ընդունենք, որ նրա սիրտը շատ է կապված այս երկու նախարարների հետ, ապա գոնե պատգամավորը կարող էր ոլորտի առաջնայնություն ունեցող այլ հարցեր ուղղել, այլապես տպավորություն է, որ Անահիտ Ավանեսյանից և Վահե Ղազարյանից բացի՝ Թորոսյանը վարորդների հետևից է ընկել։

Սկզբից «պլյոնկաները» կապեց մեր գլխին, հիմա էլ լուսարձակներ, դեղատուփեր, ամեն ինչ հանուն՝ «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ» սկզբունքի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի