Ներքին Տեսանյութ Խոսք 3 տարի առաջ - 16:33 05-06-2023

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը դատարանում էր

Այսօր՝ հունիսի 5-ին, տեղի է ունեցել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Արա Բաբլոյանը դատարանում էր, սակայն, նա չցանկացավ խոսել տեսախցիկների առջև։

ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «ԱԺ նախիկին նախագահ, վաստակավոր բժիշկ Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ, գործը շարունակվում է»։

Վարդևանյանն ասաց՝ ընթացքում կտեղեկանաք մանրամասների մասին։

«Ձեզ համբերություն։ Կարծում եմ՝ շատ ավելի կարևոր հարցեր կան, քան այս գործը։ Իհարկե, կարող էր այս գործը առհասարակ այլևս քննության առարկա չլինել, դրա հիմքերը դեռ ներկայացվել էին 2019-20 թթ.-ին»,- նշեց նա։

Վարդևանյանն ասաց, որ դատաքննությունը շարունակվում է և բոլորին համբերություն մաղթեց։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ