Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:25 05-06-2023

Ալիևը դեմ չէ․ Միրզոյանը պարզաբանել է՝ ո՞ր թվականի քարտեզներով է իրականացվելու սահմանազատումը

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանի համար ընդունելի է 1975 թվականի քարտեզով խնդրի լուծումը: Ըստ Միրզոյանի՝ թեև սկզբում Բաքուն միշտ դեմ է եղել 1975 թվականի քարտեզով սահամանազատմանը, բայց քիշնևյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը չի առարկել․

«Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, բայց կա պարտավորություն ու հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ, սա է, որի շուրջ անցած տարվա հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որքանով ինձ հայտնի է՝ Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975թ-ի քարտեզի վերաբերյալ։ Խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ողջ միջազգային հանրության ու ՀՀ-ի կողմից ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակել աշխատանքները։ Թե ում ինչն է ավելի ձեռնտու, այստեղ կմտնենք ոչ միանշանակ դատողությունների տիրույթ, մենք կարծում ենք, որ 1975թ-ի քարտեզով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը ու դելիմացիայի աշխատանքներն այդ հիմքով սկսելն ընդունելի լուծում է ՀՀ-ի համար։ Ինչ վերաբերում է անկլավներին, իմ կարծիքով դեռ ուսումնասիրման կարիք ունեն անկլավների ծագման իրավական հիմքերը։ Քաղաքական առումով՝ այո՛, այդպիսի անկալվներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում։ Սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը։ Հնչեցրած 86․600քկմ-ն ներառում է այդ անկալվները»։

Միրզոյանն ընդգծեց, որ սահմանազատման համար կարող են հիմք հանդիսանալ այն քարտեզները, որոնց իրավական հիմքերն անխոցելի են։

«Ցայսօր մենք վերջնական համաձայնություն չունենք 1975 թվականի քարտեզի վերաբերյալ, Ադրբեջանը մշտապես առարկել է այս քարտեզի հիմքով սկսել սահմանազատումը, եթե չառարկեր, այն սկսված կլիներ», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում