copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 03-06-2023

Ֆրանսիան դե ֆակտո դարձել է հակամարտության կողմ և չի կարող հավակնել մոդերատորի դերին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է ցանկացած շփման համար, որը թույլ կտա այլ միջոցներով հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։

«Նախագահ Պուտինը եղել է, կա և բաց կլինի ցանկացած շփման համար, որը թույլ կտա այլ միջոցներով հասնել ռազմական հատուկ գործողության նպատակներին։ Դա պետք է իմանան նաև Ֆրանսիայի նախագահը և եվրոպական մյուս առաջնորդները»,- նշել է նա։

Մեկնաբանելով Փարիզում Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի առաջարկը՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ հավաքական արևմուտքի երկրներն այս պահին Ռուսաստանին այլ ելք չեն թողնում։

«Այժմ Ուկրաինան փաստացի հակամարտության գործիք է։ Հակամարտությունն իսկապես ավելի լայն է դարձել, հավաքական Արևմուտքը կոմբինացված պատերազմ է մղում մեր երկրի դեմ։ Ահա այս գործիքով հակամարտության կարգավորմամբ զբաղվելն անհեռանկարային է, դա նույնպես պետք է հասկանալ։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա դե ֆակտո հակամարտության մասնակից է դարձել Կիևի կողմից և չի կարող հավակնել ուկրաինական կարգավորման հարցում մոդերատորի դերին»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի