copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:58 08-02-2022

Որ երկրի ներկայացուցիչը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին. la Repubblica

Իտալական la Repubblica թերթը գրել է, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար պետք է դառնա Միջերկրական ծովում տեղակայված դաշինքի անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը։

Լրագրողները դիմում են գաղտնի ռոտացիային և նշում, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ամենաբարձր պաշտոնին չեն կարող հավակնել Իսպանիան և Պորտուգալիան, քանի որ նրանց պաշտոնյաներն արդեն ներկայացված են միջազգային կազմակերպություններում. իսպանացի Ժոզեֆ Բորելը գլխավորում է Եվրամիության դիվանագիտությունը, իսկ պորտուգալացի Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ղեկավարն է։

Պարբերականը հավելում է, որ Իտալիայի կառավարությունը դեռ չի կողմնորոշվել իր թեկնածուի հարցում՝ նրան պետք է հաստատեն Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը նախատեսված է հունիսին։

Ներկայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է նորվեգացի Յենս Ստոլտենբերգը։ Նա դաշինքի ղեկավար է դարձել 2014 թվականին և աշխատանքը պետք է ավարտեր 2018 թվականին, սակայն նրա լիազորությունները երկարաձգվել են մինչև 2022 թվականի սեպտեմբեր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը