copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:10 03-06-2023

Մետրո ֆիրդուսի․ շինարարը պնդում է, որ մետրոյի թունել ինքը չի մտել

Օրեր առաջ հայտնել էինք, որ Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Տիգրան Մեծ փողոցի նորակառույց շենքում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ վնասվել էր մետրոյի՝ Հանրապետության հրապարակի կայարանի պատը, ինչի պատճառով շենքի շինարարական աշխատանքները կասեցվել էին։

Այսօր Oragir.News-ը զրուցեց շենքի կառուցապատող «Ակն Քոնսթրաքշըն» ՍՊԸ-ի տնօրենի օգնականի՝ Զառայի հետ, վերջինս ասաց, որ երեկ չէ առաջին օրը շինհրապարակ են այցելել մետրոպոլիտենի աշխատակիցները և իրենց բանավոր հորդորել են կասեցնել շինարարությունը, քանի որ մետրոպոլիտենի թունելի կամարի վերևի հատվածում մոտ 10 սմ տրամագծով կլոր անցք են հայտնաբերել, որը նման է երկնաբանական աշխատանքներ կատարելու ժամանակ հետազոտող բուռի անցքի․ «Նրանք բանավոր հորդորել են, որ դադարեցնեն շինարարական աշխատանքները, մինչև որ չպարզվի անցքի ծագման պատճառը, և ճշգրիտ վայրը։ Չնայած նրան, որ մենք գիտենք, որ մեր շինհրապարակում չենք իրականացրել երկրաբանական աշխատանքներ, և մեզ չի ներկայացվել որևէ փաստաթուղթ շինարարությունը կասեցնելու համար, այնուամենայնիվ մենք դադարեցրել ենք շինարարական աշխատանքները մետրոպոլիտենի աշխատակիցների բանավոր հորդորով, որպեսզի նրանք պարզեն պատճառները, և մենք նրանց աշխատանքը չխոչընդոտենք։ Այսօր պարզվել է, որ խնդիրը, որն ի հայտ էր եկել, մեր շինհրապարակից չէր, և բացի նրանից, որ դա մեզ մոտից չէր, նաև իրենից վտանգավորություն չի ներկայացրել։ Խնդիրն այլևս վերացված է, այնպես որ մենք հաջորդ աշխատանքային օրվանից վերսկելու ենք մեր աշխատանքները»,-ասաց Զառան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ