Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:17 03-06-2023

Երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է

«Վարկած կա, որ երեխան պատշգամբից ընկնելիս է եղել, մայրը փորձել է բռնել, բայց ինքն էլ հետն ընկել է»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 1-ին Երևանի Սվաճյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 29-ամյա կինն ու իր մանկահասակ երեխան պատշգամբից ցած էին ընկել և մահացել, ասաց հարևաններից մեկը։

Շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահի աշխատակիցները պատմեցին, որ ուժեղ ձայն լսեցին, իսկ րոպեներ անց լսեցին ահասարսուռ լուրը․ «12-ն անց էր, ուժեղ ձայն եկավ, երեխեքը հասկացան, որ ինչ-որ մեկն ընկավ տանիքին։ Հետո արդեն իմացանք, թե ինչ է կատարվել»։

Նշենք, որ մահացած 29-ամյա կինը ժամանցային լրագրությամբ էր զբաղվում։ Նրա և փոքրիկի մահվան լուրի տարածվելուց հետո, համացանցում ակտիվ տարածվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է այն ժամանակ դեռ ապագա ամուսինը Հանրայինի ուղիղ եթերում ամուսնության առաջարկ անում իրեն։

Նշենք, որ Քննչական կոմիտեն գործ է հարուցել սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում