copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:41 03-06-2023

Փարաքարում երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 3-ին, ժամը 02.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնից Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.50-ին մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փարաքար գյուղի 22-ամյա բնակիչ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ահազանգով մեկնած Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Փարաքար գյուղի Մարտի 8-ի փողոցում: Ժամը 23.30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 21-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը դանակի հարվածներ է հասցրել 22-ամյա համագյուղացուն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 03.00-ին 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի