Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:18 03-06-2023

«Հայաքվեն» անհանգստացնում է ադրբեջանցիներին, իսկ ՀՀ իշխանությունները փորձում են դրա մասին չխոսել

«Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի միանձնյա ստորագրելու այդ փաստաթուղթը, քանի որ այն վերաբերում է նաև ՀՀ սահմաններին, ինչը հանրաքվեի հարց է, այդ փաստաթուղթը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ու որևէ մեկը հայ ժողովրդից կամ ընտրողներից մանդատ չունի միանձնյա կերպով ազդելու մի ամբողջ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ընթացքի վրա։ Հետևապես մենք պետք է ամեն ինչ անենք, որ թույլ չտանք, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրվի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։

Դիտարկմանը, թե թույլ չտալուն ուղղաված քայլերից մեկն էլ հենց «Հայաքվեի» նախաձեռնությունն է, որով անհանգստացած են Ադրբեջանում, նա նշեց, որ ադրբեջանցիները փայլուն գիտեն, որ հայ ժողովրդի հավաքական կամքն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, որ Արցախը լինի անկախ՝ հետագայում մայր հայրենիքին միանալու հեռանկարով։

«Ադրբեջանցիները անհանգստանում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող առանց ժողովրդի համաձայնության անել այն, ինչ ուզում է, պետք է ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստի։ Երբ ժողովրդին ուղիղ հարցնում ես՝ ուզո՞ւմ ես, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ասում է՝ ոչ։ Այդ մասին նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներն էլ ցույց են տալիս, հարցվածների 98 տոկոսը կողմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»։

Սողոմոնյանն ընդգծեց, որ «Հայաքվեով» նախատեսվում է քերական պատիժ՝ 10-12 տարվա ազատազրկում սահմանել բոլոր այն անձանց համար, ովքեր ՀՀ անունից հանդես կգան ու Արցախը կճանաչեն Ադրբեջանի կազմում։

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունների կողմից «Հայաքվեի» ընթացքը խոչընդոտելու ռիսկեր կան, որովհետև ստորագրությունները դրվելու են այդ թվում նաև համայնքապետարաններում։

«Բայց մենք այդ ռիսկերը նախատեսել են, ու այդ ռիսկերին պատրաստվել ենք, մեզ տրված է հնարավորություն, որպեսզի նախաձեռնության անդամները լինեն համայնքապետարաններում և ցանկացած խախտման կամ ճնշման դեպքում բարձրաձայնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին