copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:51 31-10-2022

Եթե տեքստում դրա մասին բարձրաձայնվել է, ապա դրա կարիքը կա․ Թևան Պողոսյան

«Երեկ Արցախում տեղի ունեցած հանրահավաքի ուղերձն ուղղված էր ո՛չ միայն միջազգային հանրությանն, այլև համայն հայությանը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կայացած՝ արցախահայության մեծ հավաքին։

«Իսկ ուղերձն Արցախի ԱԺ հայտարարության բոլոր կետերն էին։ Ինձ համար ամենակարևորն է, որ համայն հայությունը միավորվի և Արցախին տեր կանգնի»,- կարճ մեկնաբանեց քաղաքագետը։

Թևան Պողոսյանը խոսեց կարևորագույն հարցերի վերաբերյալ միասնաբար կայացրած որոշման կարևորության մասին։ Այս առումով հատուկ անդրադարձավ Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարության մեջ Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու որևէ տեսակետ բացառող առանձին կետին։

«Եթե որոշվել է, որ տեքստում դրա մասին պետք է բարձրաձայնվի, ապա դրա կարիքը կա։ Կարիքից ելնելով են դա արել։ Եղած տեղեկություններն իմանալով։ Դա շատ կարևոր է, ես ուրախ եմ, որ այդ կոչը եղել է։ Հուսամ, որ համայն հայութունը կդիտարկի, կհասկանա և իր հետևությունները կանի»,- ասաց նա։

Քաղաքագտը հիշեցրեց, որ այդպիսի հայտարարությունները մեկ անգամ չէ, որ արվել են Արցախի կողմից։

«Նմանատիպ հայտարարությունների մի շարք է արվել Արցախի կողմից։ Եթե արձգանքները ժամանակինճիշտ լինեին՝ գուցե դրան չհասնեինք։ Առաջինն ապրիի 14-ին։ ԱՀ ԱԺ-ն բոլոր խմբակցությունները միաձայն ընդունել էին հայտարարություն։ Այնտեղ կար նաև կետ- կոչ համայն հայությանը։ Եթե ականջալուր լինեին այդ բոլոր 2 հայտարարություններին, երևի 3-րդի կարիքը չէր լինի։ Բայց, եթե եղել է, ապա դրա կարիքը կա»,- ասաց քաղաքագետը։

Թևան Պողոսյանը կոչ արեց ամբողջ հայությանը՝ ուշադրությամբ ընթերցել ապրիլյան, սեպտեմբերյան և հոկտեմբերյան բոլոր հայտարարությունների տեքստը, որպեսզի, իր խոսքով, պայքարն անիմաստ չլինի։

Նազելի Ստեփանյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ

Ձեզ գուցե հետաքրքրի