copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:02 03-06-2023

Արայիկ Հարությունյանն սկսել է տեղից տեղ շարժվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին, մոռացան հասարակ կյանքն ու դրան հավատարիմ մնալու խոստումները։ Նրանք ամենաանհեթեթ բացատրություններով արդարացնում են այն ճոխությունները, որ թույլ են տալիս իրենց մեր՝ հարկատուներիս հաշվին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով 2018-ից հետո մետրոյով էր երթեւեկում, կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ այսուհետ երթեւեկելու է ծառայողական մեքենայով, որի վրա փակցվելու է լուսային փարոսիկ։

Երեկ նրան հարցրինք՝ այդ ի՞նչ փոխվեց իր կյանքում, որ մետրոյով երթեւեկելու փոխարեն լուսային փարոսիկներով ամենագնացով է տեղաշարժվելու։

«Երբեմն խիստ անհրաժեշտություն է լինում տեղից տեղ տեղափոխվելու համար, այդ պատճառով դրա կարիքը կար»։ Կարելի է կարծել, որ 2018-ին տեղից տեղ չէին տեղափոխվում։ «2018 թ․ մետրոյում արված հայտնի լուսանկարից հետո հարցազրույցում ասել եմ, որ ծառայողական մեքենան բարձրաստիճան պաշտոնյայի համար խիստ անհրաժեշտ է, եւ ես օգտվելու եմ դրանից, որովհետեւ երբեմն ժամանակը շատ ավելի թանկ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին