copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:25 05-10-2024

Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ 2021 թվականին «Գավառ» ԲԿ-ի եւ Գավառի հիվանդանոցի վերամիավորման պրոցես սկսվեց, իսկ 2022 թվականին երկուսը միասին դարձան մեկ միավոր՝ Գավառի բժշկական կենտրոն։ Ավելի հասկանալի եթե բացատրենք, Գավառի պոլիկլինիկան, որը սպասարկում է արդեն Գավառ խոշորացված համայնքի 61 հազար 904 մարդու, միացվեց Գավառի հիվանդանոցին։

Միավորումից որոշ ժամանակ անց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հենց Գավառում հայտարարեց, որ՝ «Գավառի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում պետական ծրագրով»։ Հենց այս հայտարարությունից հետո պոլիկլինիկայի անձնակազմին շենքից հանեցին եւ տեղափոխեցին Գավառի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, իսկ ինֆեկցիոն բաժանմունքը սկսեց գործել մանկական բաժանմունքում։ Ակնհայտ է՝ անթույլատրելի եւ անհամապատասխան գործողություններ են ծավալվել, քանի որ բազմաթիվ իրավական նորմեր են խախտվել։ Այս երեւույթը կոչվում է «չլիցենզավորված գործողություն»։
2023 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հայտարարում է, որ 2023 թվականի ապրիլից մեկնարկում է Գավառի պոլիկլինիկայի կառուցումը։ 2024 թվականի ամռանը ՀՀ առողջապահական տեսչական մարմինը տարեկան ստուգում է անցկացնում Գավառի պոլիկլինիկայում։

Նախարարությունը, հասկանալով, որ տեսչական մարմինը որոշ խնդիրներ կնկատի, պոլիկլինիկայի աշխատակիցներին նորից հետ է տանում եւ տեղավորում է կրկին Գավառի պոլիկլինիկայի շենքում։ Արձանագրենք, որ որեւէ վերանորոգում այդպես էլ չիրականացվեց, եւ այս հարցը մնաց օդում կախված։ Ինչպես հայտնում են մարզի բնակիչները՝ հիվանդանոցի կողքին տարածք են նախատեսում պոլիկլինիկա կառուցելու համար, ոչ թե նախկին շենքը վերանորոգելու։
Այսպիսով՝ մեկ-երկու տարվա ընթացքում 2-ից 3 անգամ փոխվեցին նախարարության որոշումները, իսկ թե երբ կկառուցվի կամ կվերանորոգվի Գավառի կլինիկան, հարցական է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին