copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:04 02-06-2023

Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպե՞ս քաղաքական իշխանությունները դեռեւս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից։

Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 21-ին Աշտարակ քաղաքի ճանապարհին Հայկ Ստեփանյանը մեքենայի ազդանշանով ճանապարհ էր ուզել Գոռ Բաղդասարյանից, սակայն ճանապարհին բեռնատար լինելու պատճառով վերջինս չի կարողացել ճանապարհ տալ, որից հետո Հայկ Ստեփանյանը երիտասարդներին մեքենայից դուրս է հրավիրել, հնչել էին հայհոյանքներ, եւ «հեղափոխության պահապանները» ծեծել էին երիտասարդին։

Այս դեպքը ունեցել էր շարունակություն. ծեծի ենթարկված Գոռ Բաղդասարյանը հանդիպման էր կանչել Հայկ Ստեփանյանին ու իրեն ծեծելու համար համարժեք պատասխան տվել։ Արդյունքում, միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրյալի աթոռին էին հայտնվել ԱԻՆ նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը եւ մյուս երիտասարդները։ Ի դեպ, նրանց սպառնում էր 2-5 տարվա ազատազրկում։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը, որպեսզի փրկի քաղաքական իշխանության «սրտի օգնական» Հայկ Ստեփանյանին, քննեց գործը ու որոշեց կարճել։
Ստեփանյանը առաջին անգամ չէ, որ «ռազբորկաների» կիզակետում է։ «Սուրմալու»-ի ողբերգական օրերին, տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց բացի, նա նախարար Արմեն Փամբուխչյանի, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանի հետ փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ էր մտել: Ավելին, 2021 թվականին իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում էին այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել:

Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից, մտավ ԱԻՆ, իսկ հիմա էլ մաքրվեց քրեական գործից»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան

Ձեզ գուցե հետաքրքրի