copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:23 04-10-2022

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել քրդական դիրքերին

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը հրետակոծության են ենթարկել Իրաքյան Քուրդիստանի տարածքում տեղակայված քուրդ անջատողականների դիրքերը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իսլմական հեղափոխության պահապանների կորպուսին։

Հաղորդվում է, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներով և «Մոհաջեր-6» տիպի անօդաչու թռչող սարքերով հրետակոծել է Սիդկանի շրջանում և Իրաքյան Քրդստանի Հելգորդ և Բարբազին բարձունքներում տեղակայված քրդական դիրքերը։ Իրանական կողմը դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չի հաղորդում։

Նշենք, որ սեպտեմբերի 24-ից սկսած Իրաքի հյուսիսային շրջանում տեղակայված քրդական ուժերի դիրքերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հրետանային հարձակումների են ենթարկվում։ Թեհրանը այս ուժերին համարում է հակաիրանական ահաբեկչական խմբավորումներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել