copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:11 01-06-2023

​Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ վերջին շրջանում ԱՀ քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետևանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին հայտնել է երկրի ԱԱԾ-ն։

«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց և տեղեկատվության հավաքագրում հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու դեպքում դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել