Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:51 01-06-2023

Փաշինյանի կոտրված և «հարություն» առած արձանը Իջևանի եկեղեցու մոտ է տեղադրվել

2018 թվականի իշխանափոխությունից հետո Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվեց Նիկոլ Փաշինյանի արձանը, որն արտահայտում է թավշյա հեղափոխություն իրականացրած վարչապետի առաջին քայլը, որը կատարվեց Գյումրիից։

Մի քանի անգամ արձանը կոտրելուց, վնասելուց հետո այն տեղափոխվել է Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնք։

Oragir.News-ը երեկ Իջևան քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ, ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի արձանը, որը հսկում են թե՛ Փաշինյանի իջևանցի աջակիցները, թե՛ տարածքում տեղադրված տեսախցիկները։

«4-5 անգամ արձանը կոտրել են, վնասել, դրա համար հիմա ուժեղ հսկողություն է իրականացվում, տեսախցիկներ տեղադրեցին, որ որևէ մեկը վնաս չտա, ով էլ համարձակվի նման բան անի, արագ հայտնաբերվի ու պատժվի»,- տեսախցիկից այն կողմ ասաց Իջևանի բնակիչներից մի տղամարդ։

Թե ինչո՞վ է պայմանավորված արձանի կանգնեցման վայրը, ո՞վ է որոշել այն տեղադրել անմիջապես եկեղեցու հարևանությամբ, իջևանցի մի քանի տղամարդ ասացին, որ ժողովուրդն է այդպես ցանկացել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին