copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 01-06-2023

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ հիմնված երկու երկրների նախագահների կամքի ու ցանկությունների վրա։

Աբդոլլահիանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի նոր կառավարության օրոք երկու երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կզարգանա։

Իրանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Չավուշօղլուին՝ որպես Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչներից մեկի՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողությունների համար։ Վերջինս մատնանշել է նաև Էրդողանի հրավերը Ռաեյսիին՝ մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը՝ ընդգծելով, որ իրանական կողմը լավագույն մակարդակով կմասնակցի այս արարողությանը։

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերոջը՝ շնորհավորական ուղերձի համար։ Նա շեշտել է, որ նոր կառավարությունում ինքը կփորձի զարգացնել համագործակցությունը Իրանի հետ ցանկացած պաշտոնում, որովհետև Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Թուրքիայի համար։

Չավուշօղլուն կարևորել է նաև երկու երկրների համագործակցությունը տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ