Ներքին 3 տարի առաջ - 12:41 31-05-2023

Պապիկյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր


Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում