copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 11:45 31-05-2023

Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող վտանգներն արտաքին են. Փաշինյան

«Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում համացանցը ազատ է, մամուլը ազատ է, ընտրությունները ազատ են։ Սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, այլ որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է»,-Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։

«Սա մեր համոզմունքն է, ռազմավարությունն է, և դա ամենևին էլ հանգամանքների բերում տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ, սա գիտակցված քաղաքական կուրս է»,-նշեց նա՝ ավելացնելով, որ այս առումով բարեփոխումներն ընթացքի մեջ են։

Կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը նշեց, որ Հայաստանը վայելում է ազատությունների արդյունքը, այն տնտեսական աճը, որ ունենք, տնտեսական ազատությունների արդյունք է։

«Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա, ես սրանում համոզված եմ։ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը նպաստող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և դրանք հանրահայտ են ու բոլորին տեսանելի»,-ասաց նա։

Անդադառնալով հարցին, թե ժողովրդավարությունը ի վիճակի՞ է ապահովել նաև անվտանգությունը, Փաշինյանն ասաց՝ սա հարց է, որի դրական պատասխանին հավատում ենք, բայց դա նաև պետք է ապացուցել։

«Կարծում եմ, մենք դեռ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ։ Ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի առանցքային բրենդը, բայց հույս ունեմ, որ այն նաև հարակից ու աջակցող բրենդներ կունենա, որոնցից մեկը կլինը տնտեսական աճը, երրորդը՝ խաղաղությունը։ Այս եռամիասնությունն է, որ պիտի ծառայի բուն նպատակին, քանի որ ազատությունը գերնպատակ չէ, միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունն ու երջանկությունը»,-ասաց նա։

Միջոցառումը կազմակերպվել է Freedom house իրավապաշտպան կազմակերպության ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ջանքերով։ Այն անցկավում է երկրորդ տարին անընդմեջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում