copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:30 29-05-2023

Էրդողանը հաղթանակից հետո հեռախոսազրույցներ կունենա Պուտինի և Բայդենի հետ

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին թուրքական Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Էրդողանի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը։

«Պարոն նախագահը սկսել է շատ զբաղված աշխատանքային շրջան։ Այսօր երեկոյան նախատեսվում է հեռախոսազրույց Բայդենի հետ։ Հեռախոսազրույց է նախատեսվում է նաև Պուտինի հետ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.16%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստացավ ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը