copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:13 29-05-2023

Ոստիկանների միջին աշխատավարձը նախորդ տարի կազմել է 289 հազար դրամ

Հայաստանում նախորդ տարի Ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը՝ ներառյալ պարգևատրումները կազմել է 289 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

Հաշվետու տարում Ոստիկանության ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 80.9 մլրդ դրամ՝ 2021 թվականի 67.3 մլրդ դրամից 13.6 մլրդ դրամով կամ 20.2 տոկոսով ավելի:

«Ընդհանուր հատկացումներում ընթացիկ ծախսերը կազմել են 69.4 մլրդ դրամ՝ 2021 թվականի 64.4 մլրդ դրամի նկատմամբ 5 մլրդ դրամով կամ 7.8 տոկոսով ավելի: Կապիտալ ծախսերը եղել են 11.5 մլրդ դրամ՝ 2021 թվականի 2.9 մլրդ դրամից 8.6 մլրդ դրամով կամ շուրջ 4 անգամ ավելի»,-ասաց Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝՝ կապիտալ ծախսերի գծով հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է եղել Երևան քաղաքում Ոստիկանության նոր պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման շարունակական ծախսերի, գույքի, ավտոտրանսպորտային միջոցների, սպառազինության նախատեսման հանգամանքով:

Հաշվետու տարում ծախսվել է 80 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.9 տոկոս:

«Ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին ամսական աշխատավարձը՝ ներառյալ պարգևատրումները, կազմել են 289 հազար դրամ՝ ըստ էության պահպանելով 2019-2021թթ տվյալ ցուցանիշի մակարդակը»,-ասաց Ֆիդանյանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում