Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:29 29-05-2023

ՔՊ-ականների մասնակցությամբ միջադեպի հետևանքով վիրավորում ստացած տղամարդու հիվանդասենյակի մոտ հսկողություն է

Մի քանի օր առաջ անդրադարձել էինք Գյումրիում ՔՊ-ականների «բեսպրեդելին»։ Օրերս ՔՊ-ականների մասնակցությամբ միջադեպի հետևանքով, գյումրեցի տղամարդը ստացել էր հարզենային վիրավորում և այս պահին դեռևս շարունակում է բուժումը։ 50-ամյա Հրաչ Մինասյանի վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության։

Oragir.News-ը այսօր եղել է Գյումրի բժշկակական կենտրոնում, որտեղ տղամարդը բուժում է ստանում։



Մեզ հիվանդասենյակ չթողեցին, հիվանդասենյակի մոտ ոստիկանների կողմից շուրջօրյա հսկողություն է իրականացվում, տղամարդու հարազատները մտավախություն ունեն, որ ՔՊ-ականները կգան՝ կիսատ թողածը շարունակելու։



Թե ի՞նչ է կատարվել, ի՞նչն է ՔՊ-ականներին հասցրել այդ ծայրահեղ քայլին, ոչինչ հայտնի չէ, մի քանի հաղորդագրությունից որոշ կցկտուր ինֆորմացիա կարելի է ստանալ։

Oragir.News-ը զրուցել է նաև Գյումրի բ/կ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի հետ։ «Հիվանդի ներկա վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում է վիրաբույժների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժում։

Աղիների վնասում ուներ մի քանի տեղով, վիրահատել ենք, հիմա ընթացքը պիտի անցնի հիվանդը։ Դեռ շատ էտապներ պիտի անցնի, բայց քիչ դրական դինամիկա կա»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանին։ ՔՊ-ից իրենց կուսակից ընկերոջ գործի մասով լուռ են, փոխարենը հիշեցնում են, որ գործը իրավական հարթություն է գտնվում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել