copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:01 29-05-2023

Փաշինյանի քայլերն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով:

Ադրբեջանի պահանջն Արցախի պետական համակարգը ինքնալուծարման տանելու` նախագահից մինչև ստորին էշելոնում գտնվող պաշտոնյաների հրաժարական, ՊԲ կազմաքանդում, ըստ էության խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ձևով ակտիվացնում է Արցախի ադրբեջանացման գործընթացը:

Ադրբեջանի այս ագրեսիվության հիմքում ՀՀ իշխանության պատրաստակամությունն է` ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որով լեգիտիմացվեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայումը, իսկ հիմա` արցախցիների դիմադրության պայմաններում, նոր արկածախնդրության սպառնալիք է ստեղծում:

Մինչ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ լուզունգների ներքո հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, փաշինյանական իշխանությունը բոլոր հնարավոր հարթակներում հաստատում է Արցախի հանձնման իր առաքելությունը:

Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել